ՖԻԴԵ-ի երկրորդ համար Լեւոն Արոնյանն ու ռուս Վլադիմիր Կրամնիկը ոչ ոքի խաղացին Անթալիայում մեկնարկած շախմատի տղամարդկանց աշխարհի թիմային առաջնության առաջին տուրում: Պարտիան ավարտվեց 48-րդ քայլում: Արոնյանը խաղում էր սեւերով:
Սերգեյ Մովսեսյանը սպիտակներով 40-րդ քայլում միավորը կիսեց Սերգեյ Կարյակի հետ: Ավելի վաղ Գաբրիել Սարգսյանը 41-րդ քայլում սպիտակներով ոչ ոքի էր խաղացել Յան Նեպոմնյաշչիի հետ: Հայաստանի հավաքականն ուժերը չափում է աշխարհի առաջնությունում ամենաբարձր վարկանիշն ունեցող ռուսների հետ: 3 պարտիաներից հետո հաշիվը հավասար է՝ 1.5:1.5:
Վերջին պարտիայում Վլադիմիր Հակոբյանը սեւերով խաղում է Ալեքսանդր Գրիշչուկի հետ:
NEWS.am Sport-ը շախմատի աշխարհի թիմային առաջնությունը լուսաբանում է հայաստանյան «Վիվառո» բուքմեյքերական ընկերության աջակցությամբ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:57 , 25 հոկտեմբերի
00:52 , 25 հոկտեմբերի
22:40 , 24 հոկտեմբերի
22:35 , 24 հոկտեմբերի 
21:57 , 24 հոկտեմբերի 
21:11 , 24 հոկտեմբերի 
20:40 , 24 հոկտեմբերի
19:57 , 24 հոկտեմբերի
19:56 , 24 հոկտեմբերի 
18:56 , 24 հոկտեմբերի