20:42  ,  26 նոյեմբերի, 2013

Անթալիա. Արոնյանն ու Կրամնիկը չպարզեցին հաղթողին, Մովսեսյանը եւս ոչ ոքի խաղաց

ՖԻԴԵ-ի երկրորդ համար Լեւոն Արոնյանն ու ռուս Վլադիմիր Կրամնիկը ոչ ոքի խաղացին Անթալիայում մեկնարկած շախմատի տղամարդկանց աշխարհի թիմային առաջնության առաջին տուրում: Պարտիան ավարտվեց 48-րդ քայլում: Արոնյանը խաղում էր սեւերով:

Սերգեյ Մովսեսյանը սպիտակներով 40-րդ քայլում միավորը կիսեց Սերգեյ Կարյակի հետ: Ավելի վաղ Գաբրիել Սարգսյանը 41-րդ քայլում սպիտակներով ոչ ոքի էր խաղացել Յան Նեպոմնյաշչիի հետ: Հայաստանի հավաքականն ուժերը չափում է աշխարհի առաջնությունում ամենաբարձր վարկանիշն ունեցող ռուսների հետ: 3 պարտիաներից հետո հաշիվը հավասար է՝ 1.5:1.5:

Վերջին պարտիայում Վլադիմիր Հակոբյանը սեւերով խաղում է Ալեքսանդր Գրիշչուկի հետ:

NEWS.am Sport-ը շախմատի աշխարհի թիմային առաջնությունը լուսաբանում է  հայաստանյան «Վիվառո» բուքմեյքերական ընկերության աջակցությամբ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում