20:31  ,  26 նոյեմբերի, 2013

Անթալիա. Գաբրիել Սարգսյանը ոչ ոքի խաղաց Յան Նեպոմնյաշչիի հետ

Անթալիայում մեկնարկած շախմատի տղամարդկանց աշխարհի թիմային առաջնության առաջին տուրում Հայաստանը ներկայացնող Գաբրիել Սարգսյանը սպիտակներով ոչ ոքի խաղաց Յան Նեպոմնյաշչիի հետ: Պարտիան ավարտվեց 41-րդ քայլում:

Հայաստանի հավաքականը մրցում է աշխարհի առաջնությունում ամենաբարձր վարկանիշն ունեցող ռուսների հետ:

Լեւոն Արոնյանը սեւերով խաղում է Վլադիմիր Կրամնիկի հետ, Սերգեյ Մովսեսյանը սպիտակներով ուժերը չափում է Սերգեյ Կարյակինի հետ, իսկ Վլադիմիր Հակոբյանը սեւերով հանդիպել է Ալեքսանդր Գրիշչուկին:

NEWS.am Sport-ը շախմատի աշխարհի թիմային առաջնությունը լուսաբանում է  հայաստանյան «Վիվառո» բուքմեյքերական ընկերության աջակցությամբ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում