12:31  ,  25 նոյեմբերի, 2013

NHL. Կանադացի դարպասապահի կրկնակի սեյվը

Հոկեյի ազգային լիգայի (NHL) կանոնավոր առաջնության «Կարոլինա» - «Օտտավա» խաղում տանտերերի դարպասապահ Կեմ Ուորդն անսովոր սեյվ է կատարել։

Առաջին քառորդում դարպասապահը հետ է մղել հյուրերի պաշտպանի հարվածը, սակայն վրա հասած հարձակվող Կոլին Գրինինգը տափօղակն Ուորդի համար անհարմար բարձրության վրա ուղարկել է դարպասի ուղղությամբ։ Կանադացին կարողացել է գերազանց ռեակցիա ցուցադրել՝ մականով հետ մղելով մրցակցի հարվածը։

«Կարոլինան» 4։1 հաշվով հաղթել է մրցակցին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English