23:40  ,  25 ապրիլի, 2012

«Ռեալ» - «Բավարիա»` 2:1 (առաջին խաղակես)

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի` «Ռեալ» - «Բավարիա» պատասխան հանդիպման առաջին խաղակեսից հետո 2:1 հաշվով հաղթում է Արքայական ակումբը:

«Ռեալը» մեկնարկային 14 րոպեում երկու անգամ գրավեց մյունխենցիների դարպասը: Դուբլի հեղինակ դարձավ Ռոնալդուն: Նա հաշիվը բացեց 11 մետրանոցից:

«Բավարիան» հետապնդողի դերում տիրեց նախաձեռնությանը եւ 27-րդ րոպեին վաստակեց 11 մետրանոցի իրավունք: Արյեն Ռոբենը չվրիպեց:

Երկու հանդիպման արդյունքում` հաշիվը հավասար է` 3:3:




Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում