22:02  ,  25 ապրիլի, 2012

«Միլանի» ու «Յուվենտուսի» դժվարին հաղթանակները

Ֆուտբոլի Իտալիայի առաջնության 33-րդ տուրում չեմպիոնության համար պայքարող «Միլանը» սեփական խաղադաշտում նվազագույն հաշվով առավելության հասավ «Ջենոայի» նկատմամբ: Ընդ որում՝ միլանցիները միայն հանդիպման ավարտից չորս րոպե առաջ կարողացան խփել հաղթանակ գնդակը: Աչքի ընկավ գանացի կիսապաշտպան Քեւին Պրինց Բոատենգը:

Նվազագույն հաշվով հաղթեց նաեւ Թուրինի «Յուվենտուսը», որը հյուրընկալվել էր մրցաշարային աղյուսակը եզրափակող «Չեզենային»: Թուրինցիների հաղթական գնդակը խաղավերջում խփեց իտալացի հարձակվող Մարկո Բորիելոն: Հանդիպման սկզբնմասում Անդրեա Պիրլոն չկարողացավ անվրեպ իրացնել 11 մետրանոցը:

«Յուվենտուսը» 74 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ երկրորդ տեղում գտնվող «Միլանին» գերազանցելով երեք միավոր:

Իտալիայի առաջնություն. 33-րդ տուր

«Միլան» - «Ջենոա»՝ 1:0

Բոատենգ, 86

Հեռացում՝ Յանկովիչ, 73 («Ջենոա»)

«Չեզենա» - «Յուվենտուս»՝ 0:1

Բորիելո, 80


 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով