12:22  ,  23 նոյեմբերի, 2013

Յուրա Մովսիսյան vs Սեյդու Դումբիա (ֆոտո)

Մովսիսյանի վիճակագրությունն ավելի լավն է։ Նա ավելի շատ հանդիպում է անցկացրել, քան կոտդիվուարցին, եւ կարողացել է 4 գոլով առաջ անցնել ռմբարկուական մրցավազքում, գրում է «Սպորտ Էքսպրես» կայքը՝ անդրադառնալով Մոսկվայի «Սպարտակի» եւ Հայաստանի հավաքականի 26-ամյա հարձակվող Յուրա Մովսիսյանի եւ ԲԿՄԱ-ի կոտդիվուարցի հարձակվող Սեյդու Դումբիայի դիմակայությանը։

«Մովսիսյանն ավելի հաճախակի է հարվածում դարպասին. Յուրան կատարել է 38 հարված, իսկ Սեյդուն՝ 20։ «Սպարտակի» խաղացողն ավելի շատ է խախտում կանոնները եւ երկու զգուշացում ավելի է ստացել (3-ը՝ 1-ի դիմաց)։

Կոտդիվուարցին գերազացնում է մրցակցին գոլային փոխանցումների եւ փոխանցումների ճշգրտությամբ (2 գոլային փոխանցում, 75.6 տոկոս ճշգրտություն)։ Մովսիսյանը մեկ գոլային փոխանցում է կատարել, իսկ նրա ճշգրտությունը կազմում է 62.9 տոկոս։

Տեղեկության համաձայն` Մովսիսյանը կկարողանա մասնակցել հանդիպմանը. ֆուտբոլիստը կընդգրկվի «Սպարտակի» հայտացուցակում։ Խնդիրն այն է, թե արդյոք նա խաղադաշտ դուրս կգա առաջին րոպեներից, թե կլինի փոխարինողների թվում»,- գրում է կայքը։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի առաջնության 17-րդ տուրի՝ ԲԿՄԱ -«Սպարտակ» հանդիպումը կկայանա Երեւանի ժամանակով 17։04-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English