20:10  ,  25 ապրիլի, 2012

Արոնյանն արագ շախմատի պարտիայում հաղթեց Կրամնիկին

Հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը Ցյուրիխում ընթացող շախմատի ընկերական մրցախաղի արագ շախմատի պարտիայում սեւերով գեղեցիկ ոճով պարտության մատնեց ռուս շախմատիստ Վլադիմիր Կրամնիկին:

Հիշեցնենք, որ 4-րդ դասական պարտիան 3 ժամից քիչ էր տեւել եւ ավարտվել ոչ ոքի, այդ իսկ պատճառով մրցախաղի պայմանների համաձայն նշանակվեց արագ շախմատի պարտիա:

Արագ շախմատի պարտիայի արդյունքը ընդհանուր մրցամարտի հաշվարկում չի ընդգրկվի: Չորս պարտիաներից հետո ընդհանուր հաշիվը հավասար է՝ 2:2:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով