18:30  ,  25 ապրիլի, 2012

ՈւԵՖԱ-ն Թերիի հարցը կքննարկի մայիսի 31-ին

ՈւԵՖԱ-ի կարգապահական կոմիտեն Լոնդոնի «Չելսիի» պաշտպան Ջոն Թերիի որակազրկման հարցը կքննարկի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպումից հետո։

Հիշեցնենք, որ Թերին կարմիր քարտի արժանացավ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի՝ «Բարսելոնայի» հետ պատասխան խաղում Ալեքսիս Սանչեսի մեջքին ծնկով հարվածելու համար։

Անգլիացի պաշտպանի որակազրկման հարցը կքննարկվի մայիսի 31-ին, հաղորդում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Ամեն դեպքում Թերին չի կարող մասնակցել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպմանը, որում «Չելսին» կհանդիպի «Ռեալ» - «Բավարիա» զույգի հաղթողին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում