16:56  ,  25 ապրիլի, 2012

«Միլանը» ցանկանում է վաճառել Բոատենգին

Իտալական «Միլանը» պատրաստվում է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ վաճառել գանացի կիսապաշտպան Քեւին Պրինց Բոատենգին, հայտնում է La Gazzetta dello Sport-ը։

Միլանցիները 18 միլիոն եվրո են գնահատում 25-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը։
Հաղորդվում է, որ «Միլանի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիին չի գոհացնում Բոատենգի ֆիզիկական պատրաստվածությունն եւ կարգապահաությունը։

Իտալական լրատվամիջոցների տեղեկացմամբ՝ գանացու ծառայություններով հետաքրքրվում է Մադրիդի «Ռեալը»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով