15:30  ,  25 ապրիլի, 2012

Դեշամը կարող է գլխավորել «Վալենսիան»

Ֆրանսիական «Մարսելի» գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամն ընթացիկ մրցաշրջանի վերջում կարող է գլխավորել իսպանական «Վալենսիան»։

Goal.com-ը հայտնում է, որ վալենսիական ակումբի ղեկավարությունը պատրաստվում է պաշտոնական առաջարկ անել Ֆրանսիայի հավաքականի նախկին ավագին։

Իսպանական լրատվամիջոցների համաձայն՝ «Վալենսիայի» գլխավոր մարզիչ Ունայի Էմերին, ամենայն հավանականությամբ, ամռանը կհեռանա Իսպանիայից, եւ իր մարզչական կարիերան կշարունակի հունական «Օլիմպիակոսում»։

Դիդյե Դեշամի ծառայություններով հետաքրքրվում են նաեւ իտալական «Ինտերն» ու Լոնդոնի «Չելսին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում