14:59  ,  25 ապրիլի, 2012

Դի Մատեո. «Բարսելոնան» արժանի չէր եզրափակիչ դուրս գալուն

Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Ռոբերտո Դի Մատեոն հայտարարել է, որ իր թիմն ավելի արժանի էր Չեմպիոնների լիգայի եզրափակիչ դուրս գալուն։

«Մենք չպարտվեցինք «Բարսելոնային» ոչ առաջին խաղում, ոչ էլ՝ երկրորդում։ Չեմ կարծում, որ «Բարսելոնան» արժանի էր եզրափակիչ դուրս գալուն։ Մենք ավելի արժանի էինք այդ ուղեգրին։ Մենք կմեկնենք Մյունխեն միայն հաղթանակի համար։

Ես հպարտանում եմ իմ ֆուտբոլիստներով։ Նրանք մեծ ջանքեր գործադրեցին նման արդյունքի հասնելու համար։ Մենք ֆավորիտ չէինք համարվում նույնիսկ առաջին խաղում տարած հաղթանակից հետո։ Սակայն ապացուցեցինք, որ իսկական թիմ ենք եւ կարող ենք հաղթել ցանկացած մրցակցի»,- իտալացի մասնագետի խոսքը մեջբերում է The Telegraph-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում