14:25  ,  25 ապրիլի, 2012

Մարադոնան վերջնագիր է ներկայացրել «Ալ Վասլի» ղեկավարությանը

Դուբայի «Ալ Վասլ» ակումբի գլխավոր մարզիչ Դիեգո Մարադոնան կարող է հեռանալ զբաղեցրած պաշտոնից։

Լեգենդար արգենտինացին հայտարարել է, որ թիմը չի կարող լուրջ հավակնություններ ունենալ, եթե չհամալվի նոր ֆուտբոլիստներով։

«Երբ ես գլխավորեցի «Ալ Վասլը», ինձ ասացին, որ թիմը 6 ֆուտբոլիստների է ձեռք բերելու։ Սակայն մենք գնեցինք ընդամենը երկու խաղացողների, որոնցից մեկն արդեն հեռացել է։  
Եթե ակումբի ղեկավարությունը չկատարի իմ պահանջները, ես կհեռանամ թիմից։ Ես աշխատավարձի բարձրացում չեմ պահանջում, ուղղակի ցանկանում եմ, որ «Ալ Վասլը» լուրջ հավակնություններ ունենա։ Ես եկել եմ այստեղ, որպեսզի աշխատեմ եւ տիտղոսներ նվաճեմ։ Շատ ցավալի կլինի, եթե ստիպված լինեմ հեռանալ առանց նվաճած տիտղոսի»,- Մարադոնայի խոսքը փոխանցում է Goal.com-ը։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում