13:58  ,  25 ապրիլի, 2012

Մոուրինյո. «Բավարիան» մեծագույն ակումբ է

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի՝ «Բավարիայի» հետ պատասխան խաղից առաջ գովեստի խոսքեր է ասել մրցակցի հասցեին։

«Պետք է ցույց տանք մեր ուժեղ կողմերը՝ թաքցնելով թերությունները։ Մենք շարունակում ենք պահպանել մեր ֆուտբոլային փիլիսոփայությունը եւ գիտենք՝ ինչպես գործել դժվար պահերին։ Դեռեւս չգիտեմ, թե ինչ պլաններ ունի «Բավարիան»։ Նրանք պարտադիր պետք է գոլ խփեն պայքարից դուրս չմնալու համար։ Կարծում եմ՝ դա կհաջողվի նրանց։ «Բավարիան» մեծագույն ակումբ է եւ ունի հիանալի մարզիչ։ Մյունխենցիներն ունեն բոլոր նախադրյալները եզրափակիչ դուրս գալու համար։ Նրանց ուժը կոլեկտիվ գործողությունների մեջ է»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում