12:25  ,  18 նոյեմբերի, 2013

Յուրա Մովսիսյանը շարունակում է ապաքինվել վնասվածքից

Տեսանյութում ներկայացվում է Մոսկվայի «Սպարտակի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի հերթական մարզումը։

26-ամյա հարձակվողը ծնկի վնասվածքից հետո շարունակում է մարզվել անհատական ծրագրով։ Նա աշխատել է մարզասրահում, իսկ հետո՝ ֆիզիոթերապեւտների հետ։

Հիշեցնենք, որ «Զենիթի» հետ խաղում ծնկահոդի վնասվածքի սրացումից հետո Յուրա Մովսիսյանի մասնակցությունը այս տարի մնացած երեք տուրերի հանդիպումներին հարցականի տակ է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English