13:02  ,  25 ապրիլի, 2012

«Ռեալ» - «Բավարիա». բուքմեյքերների կարծիքը

Եվրոպական բուքմեյքերական ընկերությունները կարծում են, որ չնայած առաջին խաղում Մյունխենի «Բավարիայից» կրած 1։2 հաշվով պարտությանը, Մադրիդի «Ռեալը» Չեմպիոնների լիգայի եզրափակիչի ուղեգիր ձեռք կբերի։

Արքայական ակումբի եզրափակիչ դուրս գալու հնարավորությունը գնահատվում է 1.64 գործակցով, իսկ մյունխենցիներինը՝ 2.7:

Կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Ռեալի» հաղթանակն ունի 1.5 գործակից, իսկ «Բավարիայինը»՝ 5.55։ Ոչ ոքիի գործակիցը 4.2 է:

Հիշեցնենք, որ հանդիպումը կկայանա այսօր՝ ապրիլի 25-ին, Մադրիդի «Սանտյագո Բերնաբեու» ստադիոնում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում