12:25  ,  25 ապրիլի, 2012

Շվայնշտայգեր.Մեկնարկային 20 րոպեները որոշիչ կլինեն

Մյունխենի «Բավարիայի» գերմանացի կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի՝ Մադրիդի «Ռեալի» հետ պատասխան հանդիպումից առաջ նշել է, որ գերմանական ակումբն անպայման գոլ կխփի «Սանտիագո Բերնաբեուում»։

«Մադրիդցիները անդադար գրոհելու են, այնպես որ մենք պետք է շատ ուշադիր գործենք պաշտպանությունում։ «Ռեալի» երկրպագուները կփորձեն ճնշում գործադրել մեր վրա, սակայն, եթե մենք դիմանանք առաջին 20 րոպեներին, ուրեմն կարող ենք եւ հաղթել Մադրիդում։ Վստահ եմ, որ մենք գոլ կխփենք այդ խաղում։ Ինձ համար գլխավորը դեղին քարտ չստանալն է, այլապես չեմ կարող մասնակցել Չեմպիոնների լիգայի եզրափակիչին»,- Շվայնշտայգերի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում