16:24  ,  16 նոյեմբերի, 2013

«Կրասնոդարը» քառորդ եզրափակիչում է

«Կրասնոդարը» նվաճեց Ռուսաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի ուղեգիր: Կրասնոդարում կայացած խաղում դաշտի տերերը 3:2 հաշվով առավելության հասան Ռյազանի «Զվեզդայի» նկատմամբ, որը գլխավորում է Հայաստանի հավաքականի նախկին խաղացող Գառնիկ Ավալյանը:

«Կրասնոդարի» կազմում ամբողջ հանդիպումն անցկացրեց Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Մարկոս Պիզելին:

«Կրասնոդարի» հաջորդ մրցակիցը կլինի Մոսկվայի «Սպարտակի» եւ «Տոսնոյի» դիմակայության հաղթողը:

Ռուսաստանի գավաթի խաղարկություն, 1/8 եզրափակիչ

«Կրասնոդար» - «Զվեզդա»՝ 3:2

Լաբորդե, 27, 34, Վանդերսոն, 62 - Միրզով, 21, Սիվաեւ, 44

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English