16:24 16 նոյեմբերի, 2013«Կրասնոդարը» նվաճեց Ռուսաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի ուղեգիր: Կրասնոդարում կայացած խաղում դաշտի տերերը 3:2 հաշվով առավելության հասան Ռյազանի «Զվեզդայի» նկատմամբ, որը գլխավորում է Հայաստանի հավաքականի նախկին խաղացող Գառնիկ Ավալյանը:
«Կրասնոդարի» կազմում ամբողջ հանդիպումն անցկացրեց Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Մարկոս Պիզելին:
«Կրասնոդարի» հաջորդ մրցակիցը կլինի Մոսկվայի «Սպարտակի» եւ «Տոսնոյի» դիմակայության հաղթողը:
Ռուսաստանի գավաթի խաղարկություն, 1/8 եզրափակիչ
«Կրասնոդար» - «Զվեզդա»՝ 3:2
Լաբորդե, 27, 34, Վանդերսոն, 62 - Միրզով, 21, Սիվաեւ, 44
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.