12:01  ,  25 ապրիլի, 2012

Կառլեն Մկրտչյանը. Կորցրեցի գիտակցությունս, քթի կոտրվածք եմ ստացել

Ուկրաինայի առաջնության 21-րդ տուրից հետաձգված «Տավրիա» - «Մետալուրգ» խաղում (1:1) 75-րդ րոպեին փոխարինման դուրս եկած Կառլեն Մկրտչյանը 83-րդ րոպեին քթի կոտրվածք է ստացել:

Հայաստանի ազգային հավաքականի խաղացողը ակումբի կայքի համար մեկնաբանել է տեղի ունեցածը:  

Կառլեն, ի՞նչ տեղի ունեցավ 83-րդ րոպեին, երբ քեզ հարվածեց Ադելայեն:

Դաշտի կենտրոնում գնդակն ինձ մոտ էր եւ ցանկանում էի փոխանցում կատարել խաղընկերներիս: Այդ պահին հարված զգացի քթիս: Ադելայեն ձեռքով հարվածեց քթիս: Ես կորցրեցի գիտակցությունս:

Ի՞նչ ախտորոշեց թիմի բժիշկը:

Քթի կոտրվածք ունեմ: Դոնեցկ ժամանելուն պես կգնանք հիվանդանոց` նկարելու:

Ի՞նչ կասես հանդիպման մասին:

Մենք եկել էինք հաղթելու: Մեր թիմը մանրակրկիտ պատրաստվել էր խաղին: Ցավալի է, որ ոչ ոքի խաղացինք:

Կառլեն, դու հույս ունե՞ս խաղալ Գավաթի խաղարկության կիսաեզրափակչում:

Իհարկե: Չգիտեմ, թե ինչ կասեն բժիշկները, բայց ցանկությունս հսկայական է: «Մետալուրգի» համար յուրաքանչյուր խաղը կարեւորագույնն է: Բոլորը հասկանում են «Կարպատների» հետ կիսաեզրափակիչի հանդիպման գինը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում