12:56  ,  16 նոյեմբերի, 2013

Ֆիլիպ Լամը շրջանցեց Ֆրանց Բեկենբաուերին

Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Ֆիլիպ Լամն Իտալիայի հետ ընկերական խաղում 104-րդ հանդիպումն է անցկացրել Գերմանիայի հավաքականի կազմում՝ շրջանցելով գերմանացի լեգենդար պաշտպան Ֆրանց Բեկենբաուերին, փոխանցում է Գերմանիայի ֆուտբոլային միության կայքը։

Լամը 6-րդն է Գերմանիայի հավաքականի կազմում անցկացրած հանդիպումների քանակով։ Լավագույն եռյակը եզրափակում է Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Լուկաս Պոդոլսկին (111), իտալական «Լացիոյի» հարձակվող Միրոսլավ Կլոզեն երկրորդն է (130)։ Ամենաշատ հանդիպումներն անցկացրել է Լոտար Մատեուսը (150)։

Հիշեցնենք, որ Իտալիա - Գերմանիա հանդիպումն ավարտվել է 1։1 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում