01:36  ,  16 նոյեմբերի, 2013

Իտալիա – Գերմանիա՝ 1:1

Ֆուտբոլի Իտալիայի եւ Գերմանիայի հավաքականները ընկերական խաղ անցկացրին նոյեմբերի 15-ին: Միլանի «Սան Սիրո» ստադինում կայացած խաղում գրանցվեց 1:1 հաշիվը:

8-րդ րոպեին Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Մատս Հումելսն առաջ մղեց գերմանացիներին, սակայն 2 րոպե անց «Միլանի» պաշտպան Իգնասիո Աբատեն խփեց իտալացիների պատասխան գնդակը: 1:1 առաջին խաղակեսից հետո, 1:1 մրցավարի եզրափակիչ սուլիչից հետո:

Ընկերական խաղ

Իտալիա Գերմանիա՝ 1:1

Իգնասիո Աբատե, 28 – Մատս Հումելս, 8

Մեկնարկային կազմեր.

Իտալիա (4-3-1-2). Ջանլուիջի Բուֆոն («Յուվենտուս»), Իգնասիո Աբատե («Միլան»), Անդրեա Բարցալի («Յուվենտուս»), Լեոնարդո Բոնուչի («Յուվենտուս»), Դոմենիկո Կրիշիտո («Զենիթ»), Տիագո Մոտա (ՊՍԺ), Անդրեա Պիրլո («Յուվենտուս»), Ռիկարդո Մոնտոլիվո («Միլան»), Կլաուդիո Մարկիզիո («Յուվենտուս»), Մարիո Բալոտելի («Միլան»), Պաբլո Օսվալդո («Սաութհեմփթոն»):

Գերմանիա (4-2-3-1). Մանուել Նոյեր («Բավարիա»), Բենեդիկտ Հյովեդես («Շալկե»), Ժերոմ Բոատենգ («Բավարիա»), Մատս Հումելս («Բորուսիա»), Մարսել Յանսեն («Համբուրգ»), Ֆիլիպ Լամ («Բավարիա»), Սամի Խեդիրա («Ռեալ»), Թոմաս Մյուլեր («Բավարիա»), Տոնի Կրոս («Բավարիա»), Մարիո Գյոտցե («Բավարիա»), Անդրե Շյուրլե («Չելսի»):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում