10:10  ,  15 նոյեմբերի, 2013

Վարշավա. Հայաստան vs Ռուսաստան

Վարշավայում ընթացող շախմատի տղամարդկանց Եվրոպայի թիմային առաջնությունում նոյեմբերի 15-ին կկայանան 7-րդ տուրի պարտիաները։ 

Հայաստանի հավաքականի (Լեւոն Արոնյան, Սերգեյ Մովսեսյան, Վլադիմիր Հակոբյան, Գաբրիել Սարգսյան, Տիգրան Պետրոսյան) մրցակիցը կլինի Ռուսաստանի թիմը: Հավաքականներն ունեն 9-ական միավոր։
6-րդ տուրից հետո առաջատարն է Ֆրանսիայի հավաքականը, որն ունի 11 միավոր։ 10 միավոր ունի Ադրբեջանի թիմը։

Կանանց թիմային առաջնությունում Հայաստանի մրցակիցը կլինի Լեհաստանի երկրորդ թիմը։ Հայաստանի հավաքականն ունի 9 միավոր, իսկ Լեհաստանի երկրորդ թիմը՝ 8 միավոր։ Առաջատարը 11 միավորով Ուկրաինայի թիմն է։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով