10:10 15 նոյեմբերի, 2013Վարշավայում ընթացող շախմատի տղամարդկանց Եվրոպայի թիմային առաջնությունում նոյեմբերի 15-ին կկայանան 7-րդ տուրի պարտիաները։
Հայաստանի հավաքականի (Լեւոն Արոնյան, Սերգեյ Մովսեսյան, Վլադիմիր Հակոբյան, Գաբրիել Սարգսյան, Տիգրան Պետրոսյան) մրցակիցը կլինի Ռուսաստանի թիմը: Հավաքականներն ունեն 9-ական միավոր։
6-րդ տուրից հետո առաջատարն է Ֆրանսիայի հավաքականը, որն ունի 11 միավոր։ 10 միավոր ունի Ադրբեջանի թիմը։
Կանանց թիմային առաջնությունում Հայաստանի մրցակիցը կլինի Լեհաստանի երկրորդ թիմը։ Հայաստանի հավաքականն ունի 9 միավոր, իսկ Լեհաստանի երկրորդ թիմը՝ 8 միավոր։ Առաջատարը 11 միավորով Ուկրաինայի թիմն է։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.