10:24  ,  25 ապրիլի, 2012

Սեսկ Ֆաբրեգաս. Մենք դեռ կվերադառնանք

Երբեմն ֆուտբոլն անարդար է, Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան հանդիպումից հետո հայտարարել է «Բարսելոնայի» խաղացող Սեսկ Ֆաբրեգասը:

«Մենք դեռ կվերադառնանք: Հաջորդ մրցաշրջանում մենք ավելի ուժեղ կլինենք: Մենք կքննարկենք մեր սխալները եւ հետեւություններ կանենք:

Ես վստահ եմ, որ մեր հաղթանակները դեռ առջեւում են: Երբեմն ֆուտբոլն անարդար է: «Չելսիի» խաղաոճը բարդ էր մեզ համար: Մենք ավելի լավ էինք խաղում եւ ավելի շատ գոլային պահեր ստեղծեցինք: Սակայն հաջողությունը նրանց կողմն էր», - Ֆաբրեգասի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում