09:58  ,  25 ապրիլի, 2012

«Բարսելոնայի» նախագահ. Գվարդիոլան կերկարաձգի պայմանագիրը

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան հանդիպումից հետո «Բարսելոնայի» նախագահ Սանդրո Ռոսելը հայտարարել է, որ հպարտանում է իր թիմով, իսկ Գվարդիոալան կերկարաձգի պայմանագիրը:

«Ես հպարտանում եմ «Բարսելոնայի» խաղացողներով, մարզիչով եւ երկրպագուներով: Մենք կշարունակենք խաղալ մեր ֆուտբոլը: Այժմ մենք պետք է մտածենք Մադրիդում կայանալիք Իսպանիայի Գավաթի եզրափակիչի մասին: Մի մոռացեք, որ մենք այս մրցաշրջանում երեք տիտղոս, եւ կարող ենք նվաճել նաեւ չորրորդը: Այնպես որ, մրցաշրջանը լավը կլինի: Մենք նախկինի պես վստահ ենք, որ Գվարդիոլան կերկարաձգի պայմանագիրը: Ես վստահ եմ, որ տեղի ունեցածը չի ազդի նրա վրա: Բարսելոնան պետք է հպարտանա այս թիմով, որը հաղթելուց բացի կարողանում է նաեւ արժանապատիվ ձեւով պարտվել»,- Ռոսելի խոսքը մեջբերում է Sport.es-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում