15:09  ,  14 նոյեմբերի, 2013

Յուրա Մովսիսյանը մարզվել է անհատական ծրագրով (ֆոտո)

Մոսկվայի «Սպարտակի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը նոյեմբերի 14-ին մասնակցել է ռուսական ակումբի մարզմանը, հաղորդում է «Սպարտակի» պաշտոնական կայքը։

26-ամյա հարձակվողը մարզվել է անհատական ծրագրով։ Խաղադաշտ ֆուտբոլիստը դուրս չի եկել. Մովսիսյանն աշխատել է մարզասրահում, իսկ հետո՝ ֆիզիոթերապեւտների հետ։

Հիշեցնենք, որ «Զենիթի» հետ խաղում ծնկահոդի վնասվածքի սրացումից հետո Յուրա Մովսիսյանի մասնակցությունը այս տարի մնացած երեք տուրերի հանդիպումներին հարցականի տակ է: Ձմեռային դադարի ժամանակ նախատեսված է Մովսիսյանի ծնկահոդի վիրահատությունը: Ռուսաստանի առաջնությունը կվերսկսվի մարտին:

(ֆոտո՝ Spartak.com)


Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում