09:20  ,  25 ապրիլի, 2012

Ռոբերոտ Դի Մատեո. Կիրքը, հպարտությունն ու հաղթանակի ծարավը վճռեցին ամեն ինչ

Կիրքը, հպարտությունն ու հաղթանակի ծարավը վճռեցին հանդիպման արդյունքը, Չեմպիոնների լիգայի եզրափակիչ դուրս գալուց հետո հայտարարել է Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչի պաշտոկատար Ռոբերտո Դի Մատեոն, փոխանցում է ՈւԵՖԱ-ի կայքը: Լոնդոնցիների մարզիչն ամփոփել է «Բարսելոնայի» հետ կիսաեզրափակիչի պատասխան հանդիպումը (2:2):

«Բացառիկ նվաճում է այս կոլեկտիվի համար: Շատերը վաղօրոք մեզ հաշվից հանել էին, սակայն ֆուտբոլիստներն բնավորություն ցույց տվեցին: Բնականաբար, մենք չէինք սպասում, որ հանդիպման կեսը կանցկացնենք տասը ֆուտբոլսիտներով: Այդ պատճառով ամեն ինչ դասավորվեց մեր սպասածից ավելի բարդ: «Բարսելոնան» գերազանց թիմ է, որն ունի ֆանտաստիկ ֆուտբոլիստներ: Բայց այսօր ցույց տվեցինք, թե ինչից ենք մենք:  Այս մրցաշրջանը շատ ծանր ստացվեց մեզ համար, բայց ամեն անգամ, երբ անհրաժեշտ էր` մենք անում էին ինչ-որ հատուկ բան: Ռամիրեսի գոլն առանցքային էր: Մինչեւ հանդիպումը մենք ասում էինք, թե ինչքան կարեւոր կլինի գնդակ խփել, եւ մենք դա արեցիքն: Մենք երբեք չէինք կորցնում հավատն ընդհանուր հաղթանակին:

Երկրորդ խաղակեսն իմաստ չունի վերլուծել մարտավարության տեսանկյունից: Ամեն ինչ վճռեցին կիրքը, հպարտությունը եւ հաղթանակի ծարավը: Բոլորը երազում էին դուրս գալ եզրափակիչ: Մենք գիտեինք, որ բաղձալի նպատակին մնացել է 45 րոպե: Ես շատ ուրախեմ իմ ֆուտբոլիստների համար: Սա զարմանալի արդյունք է, իսկ եզրափակիչի մասին կմտածենք, երբ գա ժամանակը:

«Բարսելոնան» մոլորակի լավագույն թիմն է: Ֆանտաստիկ թիմ է: Պարզապես մենք պաշտպանվում էինք ամբողջ ուժով եւ դրսեւորեցինք հաղթանակի հասնելու կամք: Գուցե, հաջողությունը եւս մեր կողմն էր: Բայց առանց հաջողության ոչ մի տիտղոս էլ չես նվաճի»,- ասել է Ռոբերտո Դի Մատեոն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում