Աշխարհի նախկին առաջին ռակետ Մարիա Շարապովան ուժերը կփորձի հեռուստալրագրությունում: ԱՄՆ-ում բնակվող ռուսաստանցի թենիսիստը 2014թ. Սոչիի ձմեռային Օլիմպիական խաղերի ժամանակ կլինի ամերիկյան NBC հեռուստաալիքի թղթակիցը եւ ուղիղ միացումներ կունենա Սոչիից:
«Ես մեծ ուրախությամբ կմիանամ NBC-ի թիմին Օլիմպիական խաղերի ժամանակ իմ հարազատ քաղաքում: Օլիմպիադան հատուկ իրադարձություն է: Ինձ համար այն առավել հատուկ կլինի, քանի որ տեղի է ունենալու Սոչիի նման հրաշալի վայրում: Այդ քաղաքն ունի հարուստ մշակույթ եւ պատմություն: Շատ ուրախ եմ, որ Խաղերից հետո Սոչին շատ մարզիկների սրտում հատուկ տեղ կունենա»,- Շարապովայի խոսքը մեջբերում է nbcsportsgrouppressbox-ը:
Սոչիի Օլիմպիական խաղերը կանցկացվեն փետրվարի 7-ից 23-ը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

09:29 , 7 հոկտեմբերի
00:37 , 7 հոկտեմբերի
00:13 , 7 հոկտեմբերի
23:02 , 6 հոկտեմբերի
22:00 , 6 հոկտեմբերի 
21:02 , 6 հոկտեմբերի
20:04 , 6 հոկտեմբերի
19:11 , 6 հոկտեմբերի
18:43 , 6 հոկտեմբերի
17:03 , 6 հոկտեմբերի