22:03 13 նոյեմբերի, 2013Աշխարհի նախկին առաջին ռակետ Մարիա Շարապովան ուժերը կփորձի հեռուստալրագրությունում: ԱՄՆ-ում բնակվող ռուսաստանցի թենիսիստը 2014թ. Սոչիի ձմեռային Օլիմպիական խաղերի ժամանակ կլինի ամերիկյան NBC հեռուստաալիքի թղթակիցը եւ ուղիղ միացումներ կունենա Սոչիից:
«Ես մեծ ուրախությամբ կմիանամ NBC-ի թիմին Օլիմպիական խաղերի ժամանակ իմ հարազատ քաղաքում: Օլիմպիադան հատուկ իրադարձություն է: Ինձ համար այն առավել հատուկ կլինի, քանի որ տեղի է ունենալու Սոչիի նման հրաշալի վայրում: Այդ քաղաքն ունի հարուստ մշակույթ եւ պատմություն: Շատ ուրախ եմ, որ Խաղերից հետո Սոչին շատ մարզիկների սրտում հատուկ տեղ կունենա»,- Շարապովայի խոսքը մեջբերում է nbcsportsgrouppressbox-ը:
Սոչիի Օլիմպիական խաղերը կանցկացվեն փետրվարի 7-ից 23-ը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.