02:45  ,  25 ապրիլի, 2012

Թերին ներողություն է հայտնել

«Բարսելոնայի» հետ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում կարմիր քարտ ստացած Լոնդոնի «Չելսիի» ավագ Ջոն Թերին ընդունել է սխալը եւ ներողություն է հայտնել թիմին:

«Ես դիտել եմ կրկնապատկերը, եւ դա ահավոր է: Ես այդպիսի խաղացող, որ դիտավորյալ որեւէ մեկին վնասվածք հասցնեմ: Ես բարձրացրեցի ծունկս, ինչը պետք է չլիներ, բայց ինձ ճանաչող մարդիկ գիտեն, որ ես այդպիսի խաղացող չեմ:

Ես հիասթափված եմ, բայց երջանիկ տղաների համար: Գալ այստեղ եւ ցույց տալ այն, ինչ նրանք ցույց տվեցին, 10 ֆուտբոլիստներով հասնել այդպիսի արդյունքի… Ես ներողություն եմ հայտնել նրանց, նաեւ ցանկանում եմ ներողություն հայտնել «Չելսիի» երկրպագուներին», - Թերիի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:

«Չելսիի» ավագը բաց կթողնի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը:

Հիշեցնենք, որ «Չելսին» պատասխան հանդիպումն ավարտեց 2:2 հաշվով եւ երկու հանդիպման արդյունքում դուրս եկավ եզրափակիչ: Կիսաեզրափակիչի առաջին խաղում լոնդոնցիները հաղթել էին 1:0 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում