10:54  ,  9 նոյեմբերի, 2013

Էմենիկե. «Սպարտակը» կհաղթի, իսկ Յուրա Մովսիսյանը կդառնա գոլի հեղինակ

«Սպարտակը» տպավորիչ խաղ է ցուցադրում։ Թիմը լավ տեսք ունի։ Հույս ունեմ, որ տղաները կշարունակեն նույն կերպ, ասել է թուրքական «Ֆեներբահչեի» հարձակվող Էմանուել Էմենիկեն։ 26-ամյա նիգերացին խոսել է իր նախկին թիմի՝ Մոսկվայի «Սպարտակի» եւ Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» միջեւ հանդիպման մասին։

«Սպարտակը» կարող է շատ լավ արդյունքներ գրանցել։ Չեմ կարծում, որ թիմն այս տարի չեմպիոն կդառնա։ «Զենիթը» հիանալի տեսք ունի, «Լոկոմոտիվը»՝ նույնպես։ Սակայն սա ֆուտբոլ է եւ երբեք չգիտես, թե ինչ կլինի վաղը։ «Սպարտակը» լավ էր մեկնարկել։

Հույս ունեմ, որ կկարողանամ դիտել այս հանդիպումը։ «Սպարտակը» կհաղթի 2։1 հաշվով։ Գնդակներից մեկը կխփի Մովսիսյանը, իսկ մյուսը՝ Կոմբարովը»,- Էմենիկեի խոսքը մեջբերում է bookmakersrating.ru-ն։

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի 26-ամյա հարձակվող Յուրա Մովսիսյանը մասնակցել է Ռուսաստանի ընթացիկ առաջնության 14 խաղի եւ դարձել 9 գոլի հեղինակ։ «Սպարտակ» - «Զենիթ» հանդիպումը կկայանա նոյեմբերի 10-ին՝ Երեւանի ժամանակով 13։30-ին։ 15-րդ տուրից հետո «Սպարտակն» ունի 30 միավոր եւ զբաղեցնում է երրորդ տեղը։ «Զենիթը» 36 միավորով առաջինն է, իսկ Մոսկվայի «Լոկոմոտիվը» 33 միավորով երկրորդ տեղում է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում