01:37  ,  7 նոյեմբերի, 2013

Չեմպիոնների լիգա. «Միլանը» պարտվեց Բարսելոնայում, «Այաքսի» առաջին հաղթանակը

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի չորրորդ տուրում կատալոնական «Բարսելոնան» «Նոու Կամպ» ստադիոնում 3:1 հաշվով հաղթեց իտալական «Միլանին»` նվաճելով փլեյ-օֆֆի ուղեգիր:

Կատալոնացիների կազմում դուբլի հեղինակ դարձավ արգենտինացի ռմբարկու Լիոնել Մեսին, մեկ անգամ էլ աչքի ըկավ իսպանացի կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը: «Բարսելոնայի» իսպանացի պաշտպան Խերարդ Պիկեի ինքնագոլը ոչնչով չօգնեց միլանցիներին:

Հոլանդիայի չեմպիոն «Այաքսն» Ամստերդամում նվազագույն հաշվով պարտության մատնեց շոտլանդական «Սելթիկին»՝ տանելով առաջին հաղթանակը:

Այս տուրից հետո «Բարսելոնան» 10 միավորով ամրապնդվեց առաջին տեղում: Երկրորդ տեղում գտնվող «Միլանն» ունի 5 միավոր, «Այաքսը»՝ 4, իսկ «Սելթիկը»՝ 3:

Չեմպիոնների լիգա, խմբային փուլ, չորրորդ տուր

H խումբ 

«Բարսելոնա» - «Միլան» (Իտալիա)՝ 3:1

Լիոնել Մեսի, 30 (11մ.), 83, Սերխիո Բուսկետս, 40 - Խերարդ Պիկե, 45 (ինքնագոլ)

«Այաքս» (Հոլանդիա) - «Սելթիկ» (Շոտլանդիա)՝ 1:0

Լասե Շենե, 51

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում