19:11  ,  30 հոկտեմբերի, 2013

Օլիմպիական խաղերին նվիրված թղթադրամը եւ մետաղադրամը (ֆոտո)

Սոչի-2014-ի կազմկոմիտեն պաշտոնապես ներկայացրել է 22-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի առթիվ թողարկված նոր թղթադրամները եւ մետաղադրամները, փոխանցում է Eurosport.ru-ն։

Օլիմպիական խաղերի մեկնարկից 100 օր առաջ վաճառքի է հանվել 100 ռուբլիանոց թղթադրամը, 25 ռուբլիանոց մետաղադրամը, ինչպես նաեւ նամականիշը։ Մետաղադրամը եւ թղթադրամը կթողարկվեն 20-ական միլիոն օրինակով եւ կլինեն ազատ շրջանառության մեջ, իսկ նամականիշը հնարավոր կլինի ձեռք բերել Ռուսաստանի փոստային ծառայության մասնաճյուղերում։


Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով