19:11 30 հոկտեմբերի, 2013Սոչի-2014-ի կազմկոմիտեն պաշտոնապես ներկայացրել է 22-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի առթիվ թողարկված նոր թղթադրամները եւ մետաղադրամները, փոխանցում է Eurosport.ru-ն։
Օլիմպիական խաղերի մեկնարկից 100 օր առաջ վաճառքի է հանվել 100 ռուբլիանոց թղթադրամը, 25 ռուբլիանոց մետաղադրամը, ինչպես նաեւ նամականիշը։ Մետաղադրամը եւ թղթադրամը կթողարկվեն 20-ական միլիոն օրինակով եւ կլինեն ազատ շրջանառության մեջ, իսկ նամականիշը հնարավոր կլինի ձեռք բերել Ռուսաստանի փոստային ծառայության մասնաճյուղերում։



The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.