18:15  ,  30 հոկտեմբերի, 2013

«Շիննիկ» - «Սպարտակ». Արաս Օզբիլիսը մեկնարկային կազմում է

Մոսկվայի «Սպարտակի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը առաջին րոպեներից կմասնակցի Յարոսլավլի «Շիննիկի» հետ Ռուսաստանի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչի խաղին, տեղեկանում ենք ռուսական ակումբի Twitter-ի էջից։

«Սպարտակ». Ռեբրով, Ինսաուրալդե, Կ. Կոմբարով, Դ. Կոմբարով, Սուխի, Կոստա, Կարիոկա, Օզբիլիս, Յակովլեւ, Չելստրյոմ, Բարիոս։

Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի անունը բացակայում է  «Սպարտակի» հայտացուցակից:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 30-ին կայանալիք «Շիննիկ» - «Սպարտակ» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 18։30-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով