17:09  ,  30 հոկտեմբերի, 2013

Ռուսաստանի Գավաթ. «Ուրալը» պարտվեց 11 մետրանոցներով

Եկատերինբուրգի «Ուրալը» դուրս մնաց ֆուտբոլի Ռուսաստանի գավաթի խաղարկությունից:

1/16 եզրափակիչում Եկատերինբուրգի թիմը հետխաղյա 11 մետրանոցներով պարտվեց Տիխվինի «Տոսնոյին»: Խաղի հիմնական եւ լրացուցիչ ժամանակն ավարտվեց 0:0 հաշվով:

Հայաստանի հավաքականի հարձակվողներ Արթուր Սարկիսովի ու Էդգար Մանուչարյանի անունները բացակայում էին «Ուրալի» հայտացուցակից։ Եկատերինբուրգցիների կազմում հետխաղյա 11 մետրանոցն անվրեպ է իրացրել թիմի ավագ Դենիս Թումասյանը:

Ռուսաստանի Գավաթ, 1/16 եզրափակիչ 

«Տոսնո» - «Ուրալ»՝ 0։0

11 մետրանոցներով՝ 5։3

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով