13:31  ,  30 հոկտեմբերի, 2013

Ռուսաստանի Գավաթ. Ալեքսանդր Գրիգորյանի թիմը դուրս թողեց «Ռուբինին»

Վլադիվոստոկի «Լուչ Էներգիան» դուրս եկավ ֆուտբոլի Ռուսաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ:

1/16 եզրափակիչում Ալեքսանդր Գրիգորյանի գլխավորած թիմը տանը 4:2 հաշվով առավելության հասավ Կազանի «Ռուբինի» նկատմամբ:

«Լուչ Էներգիայի» հաջորդ մրցակիցը կլինի Խաբարովսկի «ԲՄԱ Էներգիան», որն Ալեքսանդր Գրիգորյանի նախկին թիմն է:

Ռուսաստանի Գավաթ, 1/16 եզրափակիչ 

«Լուչ Էներգիա» - «Ռուբին»՝ 4:2

Դենիս Դորոժկին, 3, 54, Վյաչեսլավ Կրենդելեւ, 35, Պավել Մոգիլեւսկի, 45 – Ռուսլան Մուխամետշին, 15, Գյոկդենիզ Կարադենիզ, 75

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում