Մոսկվայի «Սպարտակի» եւ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Արաս Օզբիլիսը եւ Յուրա Մովսիսյանն ընդգրկվել են Sports.ru կայքի հրապարակած ռուսական Պրեմյեր լիգայի 90 ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների ցուցակում: 26-ամյա հարձակվողը 25-րդն է, իսկ 23-ամյա կիսապաշտպանը բաժանում է 34-47-րդ տեղերը:
«Սպարտակը» Յուրա Մովսիսյանին վճարում է տարեկան 2.4 միլիոն եվրո աշխատավարձ, իսկ Արաս Օզբիլիսը ստանում է տարեկան 2 միլիոն եվրո:
Ռուսաստանի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» եւ Բրազիլիայի հավաքականի հարձակվող Հալկն է, ով ստանում է տարեկան 7 միլիոն եվրո:
Ռուաստանի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստները
1. Հալկ («Զենիթ») – 7 միլիոն եվրո
2. Կեւին Կուրանի («Դինամո») – 5,7
3. Ալեքսանդր Կոկորին («Դինամո ») – 5
4-7. Իգոր Դենիսով («Դինամո ») – 4
4-7. Յուրի Ժիրկով («Դինամո ») – 4
4-7. Լասանա Դիարա («Լոկոմոտիվ ») – 4
4-7. Ակսել Վիտցել («Զենիթ») – 4
8. Մուբարակ Բուսուֆա («Լոկոմոտիվ») – 3,9
9-10. Յան Մվիլա («Ռուբին») – 3,4
9-10. Դանի («Զենիթ ») – 3,4
11. Վեդրան Չորլուկա («Լոկոմոտիվ») – 3,2
12-16. Լուկաս Բարիոս («Սպարտակ ») – 3
17-18. Սալվատորե Բոկետի («Սպարտակ ») – 2,7
25. Յուրա Մովսիսյան («Սպարտակ») – 2,4
34-47. Արաս Օզբիլիս («Սպարտակ ») - 2
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում