11:40  ,  30 հոկտեմբերի, 2013

Մովսիսյանը եւ Օզբիլիսը՝ Ռուսաստանի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների ցուցակում

Մոսկվայի «Սպարտակի» եւ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Արաս Օզբիլիսը եւ Յուրա Մովսիսյանն ընդգրկվել են Sports.ru կայքի հրապարակած ռուսական Պրեմյեր լիգայի 90 ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների ցուցակում: 26-ամյա հարձակվողը 25-րդն է, իսկ 23-ամյա կիսապաշտպանը բաժանում է 34-47-րդ տեղերը:

«Սպարտակը» Յուրա Մովսիսյանին վճարում է տարեկան 2.4 միլիոն եվրո աշխատավարձ, իսկ Արաս Օզբիլիսը ստանում է տարեկան 2 միլիոն եվրո:

Ռուսաստանի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» եւ Բրազիլիայի հավաքականի հարձակվող Հալկն է, ով ստանում է տարեկան 7 միլիոն եվրո:

Ռուաստանի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստները 

1. Հալկ («Զենիթ») – 7 միլիոն եվրո

2. Կեւին Կուրանի («Դինամո») – 5,7

3. Ալեքսանդր Կոկորին («Դինամո ») – 5

4-7. Իգոր Դենիսով («Դինամո ») – 4

4-7. Յուրի Ժիրկով («Դինամո ») – 4

4-7. Լասանա Դիարա («Լոկոմոտիվ ») – 4

4-7. Ակսել Վիտցել («Զենիթ») – 4

8. Մուբարակ Բուսուֆա («Լոկոմոտիվ») – 3,9

9-10. Յան Մվիլա («Ռուբին») – 3,4

9-10. Դանի («Զենիթ ») – 3,4

11. Վեդրան Չորլուկա («Լոկոմոտիվ») – 3,2

12-16. Լուկաս Բարիոս («Սպարտակ ») – 3

17-18. Սալվատորե Բոկետի («Սպարտակ ») – 2,7

25. Յուրա Մովսիսյան («Սպարտակ») – 2,4

34-47. Արաս Օզբիլիս («Սպարտակ ») - 2

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով