13:22  ,  29 հոկտեմբերի, 2013

Հենրիխ Մխիթարյանը՝ Բունդեսլիգայի 10-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստ

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Գերմանիայի առաջնության 10-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստ, փոխանցում է Բունդեսլիգայի կայքը:

Հայաստանի հավաքականի խաղացողը Բունդեսլիգայի պաշտոնական կայքում անցկացված հարցման ժամանակ ստացել է ընթերցողների ձայների 58 տոկոսը: Լավագույն եռյակում են հայտնվել Մյունխենի «Բավարիայի» ռմբարկու Մարիո Մանջուկիչը (19 տոկոս) եւ «Մայնցի» հարձակվող Սինձի Օկաձակին (12 տոկոս)։ 

Հիշեցնենք, որ Bild-ի, Kicker-ի, Bundesliga.de-ի եւ Goal.com-ի վարկածով Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել էր Բունդեսլիգայի 10-րդ տուրի խորհրդանշական հավաքականում: Գելզենկիրխենի «Շալկեի» դեմ խաղում նա խաղացել էր 90 րոպե՝ անցկացնելով լավագույն հանդիպումներից մեկը Դորտմունդի թիմի կազմում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում