13:15  +04,  28 հոկտեմբերի, 2013

«Բարսելոնան» կրկնել է «Ռեալի» արդյունքը

Կատալոնական «Բարսելոնան», Իսպանիայի առաջնության մեկնարկային 10 տուրերից հետո վաստակելով 28 միավոր, կրկնել է Մադրիդի «Ռեալի»՝ 1991-1992 մրցաշրջանում գրանցած արդյունքը, հաղորդում է Infostrada-ն։ 

Պրիմերայի 10-րդ տուրից հետո «Բարսելոնան» գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ մեկ միավորով գերազանցելով Մադրիդի «Աթլետիկոյին»։ Իսպանիայի առաջնության 10-րդ տուրում կատալոնական ակումբը սեփական խաղադաշտում 2։1 հաշվով հաղթել է «Ռեալին»։

Դա կատալոնացիների 88-րդ հաղթանակն էր Սա «Ռեալի» նկատմամբ։ Արքայական ակումբը հաղթել է 90 անգամ, իսկ 48 հանդիպում ավարտվել է ոչ ոքի։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ