18:13  ,  24 հոկտեմբերի, 2013

Պատոյի՝ 11 մետրանոցի չափազանց անհաջող իրացումը

Ֆուտբոլի Բրազիլիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում իտալական «Միլանի» նախկին հարձակվող Ալեշանդրե Պատոն աչքի է ընկել 11 մետրանոցի անհաջող իրացմամբ։

«Գրեմիո» - «Կորինտիանս» երկրորդ հանդիպումը նույնպես ավարտվել է 0։0 հաշվով եւ խաղի ելքը պետք է որոշեր հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարը։ Հյուրերի հարձակվողը փորձել է Բրազիլիայի հավաքականի նախկին դարպասապահ Դիդային անակնկալի բերել Պանենկայի ոճի հարվածով, սակայն Պատոյի մոտ այն շատ անհաջող է ստացվել։

Հարձակվողի վրիպման պատճառով «Կորինտիանսը» պարտվել է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news