18:13 24 հոկտեմբերի, 2013Ֆուտբոլի Բրազիլիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում իտալական «Միլանի» նախկին հարձակվող Ալեշանդրե Պատոն աչքի է ընկել 11 մետրանոցի անհաջող իրացմամբ։
«Գրեմիո» - «Կորինտիանս» երկրորդ հանդիպումը նույնպես ավարտվել է 0։0 հաշվով եւ խաղի ելքը պետք է որոշեր հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարը։ Հյուրերի հարձակվողը փորձել է Բրազիլիայի հավաքականի նախկին դարպասապահ Դիդային անակնկալի բերել Պանենկայի ոճի հարվածով, սակայն Պատոյի մոտ այն շատ անհաջող է ստացվել։
Հարձակվողի վրիպման պատճառով «Կորինտիանսը» պարտվել է։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.