23:04  ,  22 հոկտեմբերի, 2013

Չեմպիոնների լիգա. Հենրիխ Մխիթարյանը գրավեց «Արսենալի» դարպասը

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Դորտմունդի «Բորուսիայի» կազմում գոլի հեղինակ դարձավ Լոնդոնի «Արսենալի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրի խաղում:

16-րդ րոպեին 24-ամյա Մխիթարյանը գրավեց «Արսենալի» լեհ դարպասապահ Վոյցեխ Շչեսնիի դարպասը՝ բացելով խաղի հաշիվը՝ 1:0: Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը «Բորուսիայի» կազմում առաջին գոլը խփեց Չեմպիոնների լիգայում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով