16:07  ,  22 ապրիլի, 2012

Թուրք մրցավարը կսպասարկի «Բարսելոնա» - «Չելսի» խաղը

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի՝ «Բարսելոնա» - «Չելսի» հանդիպումը կսպասարկի թուրք մրցավար Ջյուլենտ Չակիրը: Նրան կօգնեն եզրային մրցավարներ Բախատին Դուրանն եւ Տարիկ Էնգյուն: Չորրոդ մրցավարը Ֆիրատ Այդինուսն է:

Ջյուլենտ Չակիրը մեկն է այն 12 մրցավարներից, որոնք կսպասարկեն Լեհաստանում եւ Ուկրաինայում կայանալիք ֆուտբոլի 2012թ. Եվրոպայի առաջնության հանդիպումները, հաղորդում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում «Չելսին» հաղթել է նվազագույն հաշվով: Պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 24-ին Բարսելոնայի «Կամպ Նոու» ստադիոնում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում