13:17  ,  22 ապրիլի, 2012

«Դադարեցրեք խաղը, Մոուրինյոն հիմա մամուլի ասուլիս է տալիս». բողոքի ակցիա «Սեւիլիայի» ստադիոնում

«Սեւիլիայի» երկրպագուները բողոքի ակցիա են կազմակերպել Սեւիլիայի «Ռամոն Սանչես Պիսխուան» ստադիոնում Իսպանիայի առաջնության 34-րդ տուրի՝ «Լեւանտեի» հետ հանդիպման ժամանակ:

Ակումբի երկրպագուներին դուր չի եկել այն, որ «Բարսելոնա» - «Ռեալ» խաղի պատճառով «Սեւիլիայի» հանդիպումը հետաձգվել է՝ սկսվելով «Էլ Կլասիկոյի» ավարտից անմիջապես հետո:

Հանդիպման հենց մեկնարկում երկրպագուները թենիսի գնդակներ են նետել խաղադաշտ: Տրիբունաներից մեկում եղել է մեծ պաստառ, որի վրա գրված է եղել. «Դադարեցրեք հանդիպումը, Մոուրինյոն հիմա մամուլի ասուլիս է տալիս», հաղորդում է Yahoo.sports -ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում