15:41  ,  19 հոկտեմբերի, 2013

Սարկիսովն անցկացրեց ամբողջ հանդիպումը, Մանուչարյանը բացակայում էր

Ռուսաստանի առաջնության 13-րդ տուրում Եկատերինբուրգի «Ուրալը» հյուրընկալվել էր Գրոզնիի «Թերեկին»: Հանդիպումն ավարտվեց ոչ ոքի՝ 1:1 հաշվով: «Ուրալի» կազմում ամբողջ հանդիպումն անցկացրեց Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը: Էդգար Մանուչարյանը վնասվածքի պատճառով հայտավորված չէր:

Ռուսաստանի առաջնություն, 13-րդ տուր

«Թերեկ» - «Ուրալ»՝ 1:1

Մաուրիսիո, 25 – Ասեւեդո, 66, 11 մ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English