16:53  ,  17 հոկտեմբերի, 2013

Դեկու. Ինյեստային կարող եմ համեմատել մեկ ֆուտբոլիստի՝ Զիդանի հետ

Անդրեսը ֆենոմենալ է։ Ինյեստայի մասին խոսելիս նրան կարող եմ համեմատել միայն մեկ ֆուտբոլիստի՝ Զինեդին Զիդանի հետ, հայտարարել է կատալոնական «Բարսելոնայի» եւ Պորտուգալիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Դեկուն։ Պորտուգալացին կարծում է, որ Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Անդրես Ինյեստայի տաղանդը չի գնահատվում, քանի որ նրա կողքին է խաղում աշխարհի լավագույն ֆուտբոլիստ Լիոնել Մեսին։

«Բանն այն է, որ Լիոնել Մեսիի նման ֆուտբոլիստը խամրեցնում է Ինյեստայի արժանիքները, սակայն ֆուտբոլիստների համար Ինյեստան պարզապես հրեշ է։

Անկասկած, նա պետք է ստանա «Ոսկե գնդակը»։ Խնդիրն այն է, որ Անդրեսի մրցակիցները Կրիշտիանու Ռոնալդուն եւ Լիոնել Մեսին են»,- Դեկուի խոսքը մեջբերում է El Mundo Deportivo-ն։

Հիշեցնենք, որ Դեկուն 2004-ից 2008-ը խաղացել է կատալոնական ակումբի կազմում։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում