19:34  ,  14 հոկտեմբերի, 2013

Սալոնիկում Հայաստանը նվաճել է չորս մեդալ

Հունաստանի Սալոնիկ քաղաքում կայացած սամբոյի երիտասարդների աշխարհի առաջնությունում Հայաստանը նվաճել է չորս բրոնզե մեդալ։ Տղաների առաջնությունում երրորդ տեղ գրավեցին 52 կգ քաշային երեւանցի բանակային Գրիգոր Մխիթարյանն ու 90 կգ քաշային սպիտակցի Էդիկ Պողոսյանը։

Աղջիկների պայքարում բրոնզե մեդալ նվաճեցին երեւանցիներ Երջանիկ Կարապետյանը (48 կգ) եւ Ռոզա Խաչատրյանը (52կգ), հաղորդում է Սպորտի նախարարության լրատվության բաժինը։

«Մեր  հնարավորություններն ավելի մեծ էին, սա միջին արդյունք է, մանավանդ, որ Եվրոպայի երեք չեմպիոնից երկուսը բրոնզե մեդալ են բերել: Նոյեմբերին Սանկտ Պետերբուրգում կայանալու է մեծահասակների աշխարհի առաջնությունը, լիահույս եմ, որ մեր մարզիկներն այս բացն այնտեղ կլրացնեն»,- ասել է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լեւոն Հայրապետյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով